Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավորին խնդրեց ավելացնել նավթի հանույթը, ի՞նչ ասաց թագավորը

Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավորին խնդրեց ավելացնել նավթի հանույթը, ի՞նչ ասաց թագավորը
02.07.2018 | 09:46

Սպիտակ տունը ճշտեց Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը իրեն խոստացել է ավելացնել նավթի հանույթը 2 միլիոն բարելով: Պարզվում է` Սաուդյան Արաբիան ունի նման հնարավորություն, ոչ թե մտադրություն: Նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային կոչ էր արել մեծացնել նավթի հանույթը` գնաճի դեմ պայքարելու համար:

«Հենց նոր խոսեցի Սաուդյան թագավոր Սալմանի հետ ու նրան բացատրեցի, որ Իրանում ու Վենեսուելայում ցնցումների ու անօգնականության պատճառով ես խնդրում եմ Սաուդյան Արաբիային նավթի հանույթը մեծացնել: Գուցե 2 միլիոն բարել»` գրել էր Թրամփը Թվիթերում: «Գները չափազանց բարձր են: Նա համաձայնեց»` հաստատել էր նախագահը: Հայտարարությունը հնչեց նավթի գների ամրապնդման համապատկերում` հանույթը 1 միլիոն բարելով ավելացնելու ՕՊԵԿ-ի երկրների ու Ռուսաստանի որոշումից հետո, որ փոխհատուցվեն Վենեսուելայում ու Իրանում հանույթի նվազման ծավալները: Սաուդյան նորությունների գործակալությունը հաստատեց, որ Թրամփն ու Սալմանը հեռախոսել են ու քննարկել «նավթային շուկայում կայունություն պահպանելու» հարցը: Բայց այդ տեղեկության մեջ խոսք չկար, որ Սաուդյան Արաբիայի թագավորը համաձայնել է 2 միլիոն բարելով հանույթը ավելացնել: Սաուդյան Արաբիան աշխարհում նավթի խոշորագույն արտահանող է` մայիսին օրական 10 միլիոն բարել: Նավթի պաշարները թույլ են տալիս հանույթը 1,5-2 միլիոն բարելով ավելացնել: Սակայն Wall Street Journal-ի հարցումով` փորձագետները կասկածում են, որ Էր Ռիադը կբավարարի ԱՄՆ նախագահի խնդրանքը: «Սաուդյան Արաբիան այդքան էլ չէր ցանկանա օրական 11 միլիոն բարելի սահմանը հատել և չի պատրաստվում ընդլայնել իր ընթացիկ արդյունաբերական հզորությունները: Դա թանկ է»` անանունության պայմանով ասել էր սաուդցի պաշտոնյան: Ավելի ուշ Սպիտակ տունը ճշտեց Թրամփի դիրքորոշումը: Նրա հետ խոսակցության ժամանակ թագավորը միայն ասել էր, որ պատրաստ է արտադրությունը ավելացնել անհրաժեշտության դեպքում:

«Ի պատասխան նավթի շուկայում դեֆիցիտի նախագահի գնահատականին` Սալման թագավորը հաստատեց, որ թագավորությունը ունի պահուստային հզորություններ օրական 2 միլիոն բարելի, որ խելամիտ է օգտագործել, եթե և երբ շուկայի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտություն լինի»` հայտարարեց Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը: Հունիսի 22-ին ՕՊԵԿ-ի երկրները ՕՊԵԿ + գործարքի շրջանակներում պայմանավորվել էին մեծացնել նավթի հանույթը օրական 1 միլիոն բարելով: Որոշումն ուժի մեջ է, քանի դեռ 100 % չեն կատարվել նավթի հանույթի սահմանափակման նախկին պարտավորությունները: 2016-ի վերջին ՕՊԵԿ-ի երկրները պայմանավորվել էին 2017-ից սահմանափակել նավթի հանույթը օրական 1,2 միլիոն բարելով: Կարտելին չանդամակցող 11 երկրներ պայմանավորվեցին կրճատել հանույթը օրական ևս 600000 բարելով, որից 300000-ը` Ռուսաստանը: Համաձայնությունից հետո նավթի գները սկսեցին աճել` 2016-ի նոյեմբերից 50 %-ով: ՕՊԵԿ+ գործարքով ռուս նավթագործներն աշխատեցին 700 միլիարդ ռուբլի, իսկ բյուջեն` 1,7 տրլիոն ռուբլի` էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի փետրվարին արված հայտարարության համաձայն: Գործարքից հետո ՕՊԵԿ-ը նույնիսկ գերակատարեց իր ծրագիրը: Գարնանը կազմակերպությունը ավելի կրճատեց նավթի հանույթը: Մայիսին ՕՊԵԿ-ը գերակատարեց հանույթը կրճատելու պարտավորությունը 152%-ով` հանույթի անկման պատճառով Վենեսուելայում ու մի քանի այլ երկրներում, որ ներդրումների ներգրավման դժվարություններ ունեն: Թրամփը քանիցս քննադատել է ՕՊԵԿ-ին, որի անդամ է ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիան: Ապրիլին Թվիթերում նա գրեց, որ «նավթի գներն արհեստականորեն բարձրացված են ու Վաշինգտոնը չի կարող դա հանդուրժել»:
ВВС


Հ.Գ. Փաստորեն` Հելսինկիում ևս մեկ թեմա է ավելանում Թրամփ-Պուտին հանդիպմանը:
Թեպետ նավթի բարձր գինը ձեռնտու է Ռուսաստանին ու Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով` ԱՄՆ-ը նավթային շուկայում մեծացնում էր Ռուսաստանի հնարավորությունները: Այսպիսին է քաղաքականությունը` չգիտես որտեղ կհարվածի, որտեղ կաջակցի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ